ՈՒրախացեք գարնան այս եղանակով:
Թող գարունը բացվի նաև ձեր սրտում:
Պտուղների հասունացման ժամանակը դեռ չի եկել, բայց բնությունը մեծ ծաղկումի խոստում ունի:
Իմացեք, որ ձեր կյանքն էլ լեցուն է ուրախ խոստումով: Այնպիսի օրհնություններ կստանաք, այնպիսի ուրախություններ, այնպիսի սքանչելիքներ են վերապահված ձեզ համար, որ երևակայել անգամ չեք կարող:
Իրոք, ամեն ինչ կարգին է:
Ապրեք Իմ արևալույսի մեջ, Իմ սիրո մեջ: